Ամերիկյան Փիթսբուրգ քաղաքում տեղի ունեցած ողբերգության զոհերից ամենատարեցը 97 տարեկան էր՝ տեղեկացնում է Sky News-ը։
Զոհվածների մեջ նշվում են նաեւ երկու եղբայր եւ ամուսնական զույգ։ Բոլոր 11 զոհերի անունները հայտնի են, եւ քաղաքի իշխանությունները դեպքի մասին արդեն տեղեկացրել են նրանց հարազատներին։
Նախկինում հայտնել էին, որ մահացածներից երեքը կին են, ութը՝ տղամարդ, եւ նրանց տարիքը 54-ից 97-ի միջեւ է։
Հիշեցնենք, որ Փիթսբուրգ քաղաքում սինագոգի վրա հարձակումը տեղի էր ունեցել շաբաթ առավոտյան, երբ մարդիկ հավաքվել էին արարողության։ Հրաձիգը մտել էր շենք եւ հակասեմիտական կոչեր գոռալով՝ սկսել էր կրակել։ Երբ դեպքի վայր էր հասել ոստկանությունը, սկսվել էր փոխհրաձգություն։ Ավելի ուշ հաձակվողը հանձնվել էր իրավապահներին։




























