Լեհաստանի հարավ-արեւելքում գտնվող Ժեշուվա քաղաքի առեւտրի կենտրոնի տանիքի փլվելու հետեւանքով յոթ մարդ տուժել է՝ տեղեկացնում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։

Տեղեկացվում է, որ առեւտրի կենտրոնի երկրորդ հարկում գտնվող խանութի 40x50 չափի կախովի առաստաղը պոկվել է։

Ներկա պահին հայտնի է յոթ տուժածների մասին, ովքեր հոսպիտալացվել են, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Առեւտրի կենտրոնից բոլորը տարհանվել են, քանի որ առաստաղի պոկվելուց հետո աշխատել է հակահրդեհային ազդանշանը։

Տեղում աշխատել է փրկարարների խումբը՝ համոզվելու համար, որ փլատակների տակ մարդիկ չեն մնացել։