Հյուսիսային Կորեան պետք է ապառազմականացման քայլեր ձեռնարկի՝ «ընդհանուր նպատակին»՝ 1950-1953թթ․ պատերազմի պաշտոնական ավարտին հասնելու համար։ Այս մասին Սեուլում իր հարավկորեացի գործընկեր Լի Դոխունի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հյուսիսային Կորեայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Բիգունը՝ տեղեկացնում է CNBC-ն։
Նա վստահություն է հայտնել, որ դաշնակիցները կարող են միասին աշխատել՝ ապառազմականացումն իրականացնելու համար։ «Մենք ունենք ընդհանուր նպատակ, որը վերջ կդնի 70-ամյա պատերազմին եւ Կորեական թերակղզում ռազմական գործողություններին։ Մեր հիմնական պահանջը այդ վերջնակետին՝ ԿԺԴՀ-ի լիակատար ստուգված ապառազմականացմանը հասնելն է։ Ես վստահ եմ՝ դա հասանելի է»,- ասել է Բիգունը։
Պատերազմն ավարտվել է հրադադարով, ոչ թե խաղաղության պայմանագրով, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը տեխնիկապես դեռեւս պատերազմի մեջ է Հյուսիսային Կորեայի հետ։




























