ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԶԼՄ-ներին «ժողովրդի իսկական թշնամի» է անվանել՝ կապված Փիթսբուրգում հրաձգության եւ քաղաքական գործիչներին պայթուցիկ սարքեր ուղարկելու հետ։
«Մեր երկրում թագավորում է զայրույթը, որի պատճառը ոչ ստույգ եւ նույնիսկ ֆեյքային նորություններն են»,- ասել է նա։ Թրամփը ԶԼՄ-ներին կոչ է արել «դադարեցնել բաց ու ակնհայտ թշնամանքը եւ հայտնել ստուգված ու արդար նորություններ»։
Ընտրություններից առաջ բռնությունների բռնկումը ցնցել է քաղաքական տարաձայնությունների պատճառով պառակտված երկիրը եւ հարցեր է առաջացրել, թե արդյոք նախագահին պետք չէ՞ մեղմացնել իր հռետորաբանությունը՝ տեղեկացնում է «Голос Америки»-ն։




























