Վաղը՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12։00-ից 15։00–ը, Դիլիջանի թունելը կփակվի։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատավական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Այդ ընթացքում առաջարկվում է երթևեկել Մ4 – Սեմյոնովկա –Մ4 այլընտրանքային ճանապարհով։

Դիլիջանի թունելը փակվելու է երեկվա հրդեհի պատճառած վնասի հետևանքներն ուսումնասիրելու համար։ Այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը   ներկայացնելու  է նաեւ թունելի վերականգնման աշխատանքների մասին անհրաժեշտ միջոցառումների իրականացման ժամանակացույցը։