Մոնրեալի Հոլոքոստի թանգարանը ժամանակավորապես Հայոց եւ այլ ցեղասպանություններին վերաբերող թանգարանային նմուշներ է տրամադրել Սիդնեյում կայանալիք Հոլոքոստի ճանաչման շաբաթվա բացմանը, հաղորդում է capebretonpost.com

«Միասին` ընդդեմ ցեղասպանության. ճանաչել, պարզաբանել եւ կանխել» խորագրով ցուցահանդեսով կբացվի Հոլոքոստի ճանաչման շաբաթը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 24: Ցուցահանդեսում տարբեր վկայող ապացույցների եւ հին արխիվների միջոցով այցելուներին ցույց է տրվելու, թե որոնք են նախորդ դարում կատարված 4 ցեղասպանությունների` Հայոց, Կամբոջայի, Ռուանդայի եւ Հոլոքոստի միջեւ եղած ընդհանրություններն ու տարբերությունները:

Սիդնեյի ցուցահանդեսը նաեւ կհյուրընկալի տվյալ ոլորտի համալսարաական բաժինների ուսանողներին: