Բուլղարիայի դատախազությունը բացահայտել է խարդախության խոշորագույն սխեմա, որը թույլ է տվել արտասահմանցիներին անօրինական կերպով Բուլղարիայի քաղաքացիություն եւ դրանով իսկ Եվրամիության տարածքում ապրելու եւ աշխատելու իրավունք ստանալ՝ տեղեկացնում է BBC-ն։

Դատախազության տվյալներով՝ այդ սխեմայով հազարավոր մարդիկ բուլղարական անձնագիր են ստացել, որն արժեցել է 5,7 հազար դոլար։ Խաբեբաներին հիմնականում դիմել են Ուկրաինայի, Մոլդովայի եւ Մակեդոնիայի քաղաքացիները։

Հետաքննության արդյունքում ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ պաշտոնյաներ։

Ոստիկանությունը խուզարկել է Բուլղարիայի քաղաքացիների գործերով պետական գործակալության արտասահմանյան գրասենյակները

Ենթադրվում է, որ գործակալության աշխատակիցները կարող էին մասնակցություն ունենալ բուլղարական ծագման մասին կեղծ վկայականների վաճառքին։ Այդ փաստաթղթով կարելի է դիմել Բուլղարիայի քաղաքացիություն ստանալու համար։