Մինսկի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումների հարցը եղել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների օրակարգում: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք քննարկել ենք ամենին ու ամեն ինչ»,- հինգշաբթի Մինսկում ասել է Ա. Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին:

«Ինչ վերաբերում է Բելառուսի որոշմանը այս կամ այն երկրին զենք վաճառելու մասին, եկեք դա մի կողմ թողնենք: Մենք շատ բարեկամական եւ կոնֆիդենցիալ խոսակցություն ենք ունեցել»,- հավելել է Հայաստանի նախագահը:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել են երեքշաբթի Մինսկում: Հանդիպման ժամանակ Ա. Լուկաշենկոն Հայաստանի նախագահին հավաստիացրել է բարեկամության մասին, չնայած «դատողությունների տարբերությանը», հայտնում է «Ինտերֆաքսը»: