Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Եվրամիության հետ նախնական համաձայնագիր է կնքել, որը թույլ կտա բրիտանական ընկերություններին, որոնք զբաղվում են ֆինանսական ծառայությունների մատուցմամբ, պահպանել եվրոպական շուկա հասանելիությունը Brexit–ից հետո, հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով The Times–ը։
Բրիտանական եւ եվրոպական բանակցողները նախնական համաձայնագրի են եկել, անդրադառնալով ծառայությունների ցուցաբերման եւ տվյալների փոխանցման ոլորտում ապագա գործընկերության բոլոր ասպեկտներին, հայտնել է թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրին։
Գործարքը թույլ կտա բրիտանական ընկերություններին պահպանել եվրոպական շուկա հասանելիությունը, մինչ այդ ֆինանսական կարգավորումը Բրիտանիայում կհամընկնի այն կանոնների հետ, որոնք գործում են ԵՄ–ում։




























