Միացյալ Նահանգները հանել է Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիդ Գյուլի եւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դեմ նախկինում սահմանված պատժամիջոցները։ Համապատասխան տեղեկատվությունն ուրբաթ օրը տարածել է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Երկու նախարարների անունները հանվել են այն անձանց ցուցակից, որոնց դեմ գործում էին ամերիկյան պատժամաիջոցները։