Կահիրեի Intermonticon Cairo Semiramis հյուրանոցում իջեւանած ԱՄՆ առաջին տիկին Մելանի Թրամփի հյուրանոցային հաշիվը ավելի քան 95 հազար դոլար է կազմել՝ տեղեկացնում է The Hill-ը։
Այդ գումարը ներկայացվել է ծախսերի մասին դաշնային զեկույցում։ Թե քանի սենյակ է վարձակալվել, եւ ինչպես է հատկապես ծախսվել գումարը, հայտնի չէ։
Հայտնի է, որ նշված հյուրանոցում մեկ գիշերվա վարձը 119-699 դոլար արժի։


























