ԱՄՆ-ում Հանովեր քաղաքի Դարթմութի քոլեջում անհայտ անձը հրաձգություն է սկսել, մեկ մարդ վիրավորվել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով Twitter-ում քոլեջի միկրոբլոգին:

«Ըստ Հանովերի ոստիկանության, տեղական ժամանակով 21.50-ին կրակոցների հետեւանքով վիրավորվել է մեկ մարդ, որը քոլեջի ուսանող չէ», - ասվում է հաղորդագրությունում:

Հաղորդվում է, որ հրաձիգը դեռեւս ազատության մեջ է: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: