Բրիտանական Իփսվիչ քաղաքի Stoke High դպրոցի ղեկավարությունն աշակերտներից մեկին, ով, ըստ համադասարանցիների, 30 տարեկան է, հեռացրել է պարապմունքներից եւ հետաքննություն սկսել՝ տեղեկացնում է Ipswich Star-ը։
Հրատարակության տվյալներով՝ տղամարդը, ում անունը չի նշվում, այս տարի Իրանից տեղափոխվել է Մեծ Բրիտանիա եւ սկսել է հաճախել դպրոց։ Նրա համադասարանցիները մոտ 15 տարեկան են։
Մի քանի ամիս անց աշակերտները սոցցանցերում սկսել են գրել, որ իրենց հետ 30-ամյա տղամարդ է սովորում։
Ըստ համադասարանցիների՝ ներգաղթյալն իր իսկական տարիքը չի հայտնել, որպեսզի ապաստարան եւ կրթություն ստանա Բրիտանիայում։
Ծնողները եւս անհանգստություն են հայտնել, որ իրենց երեխաների հետ կարող է 30-ամյա տղամարդ սովորել։


























