Փարիզում 72-ամյա թոշակառու կինը խաղալիքների տարբեր խանութներից ավելի քան 700 գողություն է կատարել՝ տեղեկացնում է LCI-ն։

Ըստ հեռուստաալիքի՝ կինն այդ խաղալիքների վաճառքի հայտարարությունները համացանցում է տեղադրել։

Նշվում է, որ 2018թ․ ամռանից սկսած՝ դրանց թիվը 900-ի է հասել։

Ոստիկանությունում հայտնել են, որ թոշակառուի բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 40 000 եվրո արժողությամբ մոտ հազար խաղալիք։

Կինն ասել է, որ անգործությունից դրդված է գողություն արել։