14 մարդ է մահացել չինական Լանչժոու քաղաքում 26 ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ-ի հետեւանքով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ տեղական իշխանությունների՝ տուժել է 27 մարդ։ Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ Լանչժոու-Խայկոու արագընթաց մայրուղու վրա։ Հայտնի է, որ բեռնատարի վարորդը կորցրել է կառավարումը, որից հետո 26 ավտոմեքենաներ բախվել են միմյանց։
Ճանապարհային երթեւեկության ծառայության աշխատակիցները եւ փրկարարները ուղեւորվել են դեպքի վայր։




























