Եգիպտոսում Միգ-29-ի կործանման պատճառը կառավարման համակարգում խափանումներն են։ Այս մասին հայտնել է երկրի բանակի ներկայացուցիչը՝ տեղեկացնում է Газета.ру-ն։

Բանակում նաեւ հաստատել են, որ օդաչուին հաջողվել է փրկվել։

Ավելի վաղ Միավորված ավիաշինարարական ընկերությունը հայտարարել էր, որ Եգիպտոսում փորձնական թռիչք իրականացնելիս վթարի է ենթարկվել Միգ-29 կործանիչը։