Իրանցի հնագետները վերջերս հետազոտում էին Իրանի Ղազվին նահանգում գտնվող Ալամուտ ամրոցի ավերակները, հայտնում է Tehran Times-ը:
Լեռնային ամրոցը կառուցվել է IX դարում եւ երկար ժամանակ եղել է ասասինների ապաստարանը՝ վաղ իսմաիլիտներ, որոնք հայտնի են խաչակիրների հետ բախումներով:
Մասնագետները հայտնաբերել են ամբարտակի մնացորդներ եւ թունելների համակարգ, որոնք ամրոցի բնակիչներին ջուր են մատակարարել՝ այն բարձրացնելով մինչեւ 200 մետր բարձրությամբ:
Ալամուտ ամրոցը կառուցված էր լեռան կատարին, ուստի ջուրն ամրոց հասցնելը բարդ ինժեներական խնդիր էր:



























