Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը վտանգավոր է համարում, երբ իշխանությունները հասարակությանը գործողությունների կեղծ լինելու մասին ազդանշան են ուղարկում:

Նոյեմբերի 5-ին՝ մամուլի ասուլիս ժամանակ, Մելիքյանը նշեց, որ վտանգավոր է, երբ իշխանությունները Սահմանադրությանը որպես հրահանգի են վերաբերում:

«Դա այդպես չէ, Սահմանադրությունն ավելի խորն է: Եթե այդ հարցում քաղաքական իշխանությունները տեխնիկական մեկնաբանության ճանապարհով են գնում, ապա մտավախություններ են առաջանում, որ նման մեթոդը կկիրառվի նաեւ այլ դեպքերում», -նշեց Մելիքյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի լուծարման գործընթացը:

Նա հիշեցրեց, որ առաջին անգամ այդ մասին հիշեցրեց հրաժարականի օրը:

«Սահմանադրությունում օգտագործվում է քվեարկություն հասկացությունը: Իսկ եթե ոչ մեկը վարչապետի թեկնածություն չներկայացներ, մենք դարեդար առանց վարչապետի կմնայի՞նք: Սահմանադրությունը եւ օրենքները հարկավոր է այնպես մեկնաբանել, որ անհեթեթություն չստացվի: Օրենքները պետք է ավելի խորը մեկնաբանվեն: Դա չի նշանակում, որ յուրաքանչյուրը կարող է հասկանալ ինչպես ուզում է: Երկրորդ բուղերձը հասարակության համար վտանգն է, երբ իշխանությունը, գործողությունների կեղծ լինելու մասին ազդանշան է ուղարկում,-նշեց Մելիքյանը: