Արագածոտնի նախկին մարզպետ, Հանրապետական կուսակցության անդամ Սարգիս Սահակյանը առաջարկ չի ստացել Հանրապետական կուսակցությունից Արագածոտնում առաջադրվել ռեյտինգային ցուցակով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սարգիս Սահակյանը։
«Նման բան չկա, նման քննարկում չկա, նման խոսակցություն չկա։ ինձ չեն առաջարկել առաջադրվել թեկնածու»,–ասաց նա։
Սարգիս Սահակյանը հավելեց, որ եթե իրեն առաջարկեն, ինքը չի ընդունի առաջարկը, քանի որ ցանկություն չունի մասնակցելու ընտրություններին։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:



























