Ընտրովի արդարադատություն է իրականացվում, երբ համաներման ակտը չի տարածվում Նորք–Մարաշի զինված խմբի գործի վրա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Լեւոն Բաղադասարյանը՝ անդրադառնալով համաներմանը։

«Ավելի քան տարօրինակ է, որ Նորք Մարաշի խումբը ընկավ համաներման տակ, իսկ «Սասնա ծռերի գործ»–ին համաներումն անդրադարձավ։ Ոչ ավել, ոչ պակաս գործադիրը՝ ի դեմս արդարադատության նախարարի հայտարարեց, որ  ըստ էության «Սասնա ծռերի» գործով համաներման պահանջ կար, բայց Նորք Մարաշի գործով հասարակական պահանջ չկար։ Ես կարող էի դա հասկանալ, եթե դա արվում է քաղաքական  գործչի բերանով, բայց եթե դա  արվում է իրավաբանի բերանով, դրանով ուղղակիորնե խախտվում է Սահմանադրության 28-29–րդ հոդվածը, խախտվում է հացասարության դաշտը»,–ասաց փաստաբանը։

Փաստաբանը սա բավականին վտանգավոր երեւույթ որակեց, նշելով որ ընտրովի արդարադատությունը բերելու է կործանարար հետեւանքների։

Լեւոն Բաղդասարյանի խոսքով՝ նաեւ առնվազն տարօրինակ է, որ գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, իսկ խմբ պարագլուխ Արթուր Վարդանյանը գտնվում է կալանքի տակ. «Դատախազն ասում է, որ Արթուր Վարդանյանի կազմակերպչական ջիղը մեծ է, կարող է ինչ–որ բան կազմակերպել։ Բայց ինչ կարող է նա անել, երբ այն իշխանությունները, որի դեմ նրանք պայքարու էին, այլեւս չկան»։

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի եւ 2-րդ մասերով եւ 235–րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը եւ դրան մասնակցել եւ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: