ԵՄ-ն մեծ հարգանքով է վերաբերվում արժեքների համակարգին, որոնց Հայաստանը հետեւում է: Այս մասին նոյեմբերի 6-ին եվրոպական ինտեգրման եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը:
Նրա խոսքով՝ այս իմաստով ԵՄ-ի հետ համաձայնագիրը որեւէ սպառնալիք չի ներկայացնում, համաձայնագրում որեւէ ձեւակերպում չկա, որը կարող է այս տեսակետից մտահոգություն առաջացնել:




























