Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում ելույթի ժամանակ անդրադարձել է գաղտնալսման խնդրին եւ շեշտել, որ նույնիսկ նախարարները գաղտնալսվելու վախից ստիպված Whatsapp–ով են խոսում միմյանց հետ։
Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ Կարո Փայլանը պնդել է, որ ինքը բազմաթիվ դեպքերի է կանատես եղել, որ նախարարները հենց Whatsapp–ով են խոսում։ Կարո Փայլանի այս պնդմանը իշխող կուսակցությունից ոչ մեկ չի առարկել, ավելին իշխող կուսակցության անդամ, խորհրդարանի բյուջեի հանձնաժողովի նախագահ Սուրեյա Սադի Բիլգիչը հավելել է. «Դե Whatsapp–ը ոչ մեկ չի գաղտնալսում, ճիշտ եք ասում»։



























