Աֆղանստանում ընտրությունների ժամանակ զինված միջադեպերի զոհ է դարձել 56 մարդ, 379-ը վիրավորվել է: Այ մասին նշվում է երեքշաբթի Աֆղանստանում ՄԱԿ-ի Աջակցության առաքելության զեկույցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հոկտեմբերի 20-ին Աֆղանստանի 32 նահանգների բնակիչները ընտրում էին երկրի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներին: Բացառություն էին կազմել Գազնի եւ Կանդաղար տարածաշրջանները:

Ընտրությունների օրը Քաբուլում ընտրատեղամասերի մոտ առնվազն երեք պայթյուն է տեղի ունեցել: Ընդհանուր առմամբ, ինչպես հաղորդում է Աֆղանստանի գերատեսչության ղեկավարը, այդ օրը երկրի տարածքում գրանցվել է 192 զինված միջադեպ, ներառյալ ահաբեկչական հարձակումներ եւ պայթյուններ:

Ավելի վաղ Պաժվակ գործակալությունը հաղորդել էր, որ ընտրությունների օրը Աֆղանստանում հարձակումների զոհ է դարձել առնվազն 44 մարդ, եւս 238 մարդ վիրավորվել է:

«Սա Աֆղանստանում անցկացված չորս նախորդ ընտրությունների համեմատ, քաղաքացիական անձանց հասցված վնասի ամենաբարձր մակարդակն է», - նշվում է փաստաթղթում: