Քաղաքագետ Արկադի Վարդանյանն այսօր առավոտյան համաներման կիրառմամբ ազատ է արձակվել Վարդաշեն ՔԿՀ–ից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից։
Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերի 13–ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու համար Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ Ավետյանին թունավորելու փորձի համար՝ 10 տարվա ազատազրկման։
Ըստ գործի նյութերի՝ սպանությունը պետք է տեղի ունենար հոգեմետ դեղամիջոցը հանքային ջրի մեջ լուծելով եւ տուժողին տալով:




























