Քաթարի էմիր, շեյխ Թամիմ Բեն Համադ Ալ Թանին Պարսից ծոցի երկրներին կոչ է արել հարգել Քաթարի ինքնիշխանությունը եւ չխառնվել այլ երկրների գործերին։ Այս մասին նա հայտարարել է ազգին ուղղված իր ամենամյա ուղերձում՝ տեղեկացնում է AFP-ն։

Նա նշել է, թե պատմությունը վկայում է այն մասին, որ ճգնաժամերն անցնում են, սակայն երկար հետեւանքներ են թողնում։

Նշենք, որ անցյալ տարվա հունիսին Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը եւ Բահրեյնը խզել էին Քաթարի հետ դիվանագիտական եւ առեւտրային հարաբերությունները՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան բոլոր մեղադրանքները հերքում է։

Քաթարի էմիրի խոսքերով՝ ճգնաժամն ի հայտ բերեց Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի թույլ կողմերը։