Երեւանի կենդանաբանական այգու զեբրը թաց գրունտի վրա սահել է եւ կոտրել աջ ազդրը:

Կենդանաբանական այգում զեբրը կոտրել է ոտքը: Դեպքը եղել է այսօր՝ 16:30-ի շրջանում: Ժամը 16:00 խնամողը կեր է տվել կենդանուն, զեբրը նորմալ մոտեցել է կերակրամանին, որից հետո խնամողը անցել է մյուս կենդանիների ազատավանդակներ: Հետո վերադարձել է ջուր տալու զեբրին եւ նրան հայտնաբերել գետնին:

Կոտրվել է կենդանու աջ ազդրը:

Այժմ Կենդանաբանական այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաեւ արտասահմանյան մասնագետների հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է վերականգնել կենդանու առողջությունը: