Հայաստանի որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ԱԻՆ-ի պաշտոնական կայքից տեղեկանում է NEWS.am-ը։ Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 6-ին ժամը 20:30-ի դրությամբ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի «Մեղրու սար» կոչվող, Սիսիան-«Զանգեր» կոչվող և Գորիս քաղաքի բարձրադիր հատվածներում տեղ-տեղ առկա են մերկասառույց և տեղումներ ձյան տեսքով:
Բոլոր վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


























