Ինչպես եւ սպասվում էր դեմոկրատները Սենատում տեղերը պահպանել են Քալիֆորնիայում, Վաշինգթոնում եւ Հավայիում, կանխատեսում է Fox News հեռուստաալիքը:

Քալիֆորնիայում գործող սենատոր 85-ամյա Դայեն Ֆայնսթայնը հաղթել է իր կուսակից Քեւին դե Լեոնին:

Վաշինգթոնում գործող դեմոկրատ սենատոր Մարիա Քանթուելը հաղթել է հանրապետական Սյուզան Հաթչիսոնին:

Խաղաղ օվկիանոսում Հավայի կղզային նահանգում գործող դեմոկրատ սենատոր Մեյզի Հիրոնոն գերազանցել է հանրապետական Ռոն Քերթիսին:

Ընդհանուր առմամբ, ըստ հեռուստաալիքի կանխատեսումների, հանրապետականները կարողացել են պահպանել Սենատում վերահսկողությունը, բայց կորցրել են Ներկայացուցիչների պալատը: