Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter–ի իր էջում քննադատել է 2019 թվականի համար նախատեսվող աշխատավարձերի ու թոշակների բարձրացման անհամաչափությունը։
Կարո Փայլանը գրել է. «2019 թվականին ուսանողների թշակը բարձրանալու է 6 տոկոսով, իսկ նախագահի աշխատավարձը՝ 26 տոկոսով։ Այսօր մենք առաջարկություն ներկայացրեցինք խորհրդարան, որով կչեղարկվեր այս անհավասարությունը, սակայն իշխող կոսակցության ջանքերով այն մերժվեց։ Անխիղճ իշխանության անխիղճ բյուջեն»։




























