Կատալոնիայի իրավապահ մարմինները ձերբակալել են տղամարդու, ով ենթադրաբար նախատեսում էր Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի սպանությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Publico-ին:
Ձերբակալվածը 63 տարեկան է, Տեռասայի բնակիչ է Կատալոնիա), պահակ է աշխատել եւ զենքի թույլտվություն ուներ: Հրատարակության տվյալներով, նա կալանավորվել էր դեռ 3 շաբաթ առաջ եւ ներկայումս գտնվում է նախնական կալանքի տակ:
Ծրագրվող մահափորձի պատճառը, ըստ Իսպանիայի լրատվամիջոցների, Զոհվածների հովտից բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մնացորդները արտաշիրիմելու՝ կառավարության մտադրությունն էր:
Խուզարկության ժամանակ ձերբակալվածի տանը հայտնաբերվել է 16 միավոր զենք, այդ թվում հրացան եւ դիպուկահարի հրացաններ:
Publico-ն նշում է ձերբակալվածի անունը՝ Մանուել Մուրիլյո Սանչես: Նախկինում նա քրեական պատասխանատվության էր ենթարկվել:
Մահափորձի մասին հայտնել էր WhatsApp-ի փակ չաթի մասնակիցներից մեկը, որտեղ Սանչեսը խնդրել էր օգնել իրեն տեղեկություններ գտնել առաջիկա միջոցառումների մասին, որտեղ պատրաստվում է այցելել կառավարության ղեկավարը:





























