Իրկուտսկի մարզի Անգարսկի քաղաքային շրջանի  ոստիկանության բաժնի տեղամասային տեսուչ Արթուր Սարգսյանն ընդգրկվել է  համառուսաստանյան «Ժողովրդական տեղամասային տեսուչ-2018» մրցույթի տասնյակում:

Քվեարկությունից մեկ շաբաթ առաջ Սարգսյանը ավելի քան 14 հազար ձայն է ստացել:

Համառուսաստանյան «Ժողովրդական տեղամասային տեսուչ-2018» մրցույթը անցկացվում է 8-րդ անգամ: Նոյեմբերի 1-ից նոյեմբերի 10-ը անցնում է քվեարկության վերջնական փուլը, որի ժամանկ «Կոմսոմոլսկայա պրավդա» կայքի այցելուները կոշորեն Ռուսաստանի լավագույն տեղամասային տեսուչին:

Արթուր Սարգսյանը 2014 թվականից աշխատում է ոստիկանությունում: Նա ծառայել է Ռուսաստանի Զինված ուժերում, այդ թվում  Հյուսիսային Կովկասում: