Այս տարվա հոկտեմբերի 18-19-ին Գերմանիայի Հալե Վիթենբերգի անվան Մարտին Լյութերի համալսարանի Հայագիտության Մեսրոպյան կենտրոնը նշել է իր 20-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում է Armenian Mirror-Spectator-ը:

Հալե Վիթենբերգի անվան Մարտին Լյութերի համալսարանը Գերմանիայում միակն է, որտեղ գործում է հայագիտության մասնագիտացած կենտրոն: 2016-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Գերմանիայի հասարակության հետաքրքրությունն աճել է հայերի, հայոց լեզվի, մշակույթի և արվեստի նկատմամբ: Արդեն իսկ մի քանի հետազոտական աշխատանքներ են իրականացվել հայոց ցեասպանության պատմության թեմայով, որոնք դրական ընդունելության են արժանացել:

Հոկտեմբերի 18-ին, բացի հայագիտության կենտրոնի տարեդարձից, լրանում է նաև Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշային Հանրապետության միջև 1998-ին կնքված մշկութային համաձայնագրի 20 տարին, ինչպես նաև՝ Երևանի պետական համալսարանի հետ Մարտին Լյութերի համալսարանի համագործակցության 10 տարին:

Մեսրոպյան կենտրոնի 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա են եղել բազմաթիվ հյուրեր, համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Թիթյեն շնորհավորական ուղերձով է հանդես եկել` շեշտելով Հայաստանի պատմական նշանակությունը և տարածաշրջանում հետազոտություններ անցկացնելու անհրաժեշտությունը:

Գերմանիայի էկոնոմիկայի, գիտության և թվայնացման նախարարության պետքարտուղար դոկտոր Ուդեն հակիրճ ներկայացրել է կենտրոնի՝ մինչ օրս կատարած աշխատանքները և նախարարության անունից շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Աբգարյանին: Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը ևս գնահատել է պրոֆեսորին՝ նրան շնորհելով «Ոսկե մեդալ»: