Ավելի քան 30 զինծառայողներ են տուժել Թուրքիայի հարավ-արեւելքում Խակարի քաղաքում գտնվող բազայում ռազմամթերքի պայթյունի հետեւանքով՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Խակարիում գտնվող մեր բազաներից մեկում պատահել է արտակարգ դեպք է, որի պատճառը, նախնական տվյալներով, ռազմամթերքի պայթյունն է։ Արդյունքում 25 տուժած զինվորականներ հոսպիտալացվել են, եւս յոթ տուժածների որոնումները շարունակվում են»,- ասվում է Խակարիի վարչակազմի գրավոր հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ պայթյունի պատճառը ծանր սպառազինության անսարքությունն է եղել։