Բունդեսվերում բացահայտել են մոտ 200 զինծառայողներից կազմված խմբի, որը քաղաքական սպանություններ էր նախապատրաստում, հաղորդում է Medusa-ն՝ հղում կատարելով Focus-ին:

Հրապարակման համաձայն, քննությունը վարում է Գերմանիայի Դաշնային քրեական ոստիկանության վարչությունը: Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են զենքի զինանոցներ եւ վառելիքի պաշարներ:

Ըստ Focus-ի տվյալների, մարդկանց թվում, որոնց դեմ մահափորձեր էին նախատեսվում, Բունդեսթագում ձախերի առաջնորդ Դիտմար Բարչն է: The Daily Mail-ը նշում է, որ ցուցակում եղել են նաեւ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը, նախկին նախագահ Յոախիմ Գաուկը եւ Կանաչների առաջնորդներից մեկը` Կլաուդիա Ռոտը:

Բացի այդ, հարձակումներ էին նախատեսվում ներգաղթյալների միավորումների ղեկավարների վրա: The Daily Mail-ը դավադրության մասնակիցներին անվանում է նեոնացիստներ:

Focus-ը հաղորդում է, որ  դավադրությունը հաջողվել է բացահայտել Ֆրանկո Ա. անունով մարդու գործի հետաքննության ընթացքում:

Ամենայն հավանականությամբ,  խոսքը կասկածյալի մասին է, որը ձերբակալվել է 2018 թվականի ապրիլին: Ֆրանկո Ա.-ն բունդեսվերի սպա է, նա կասկածում է ռասայական ատելության հողի վրա բռնի հանցագործություններ պատրաստման մեջ: