Ավստրիայի Սահմանադրության պաշտպանության եւ Ահաբեկչության դեմ պայքարի դաշնային գերատեսչության (հակահետախուզություն) աշխատակիցը կասկածվում է Ռուսաստանի օգտին պետական գաղտնիքի բացահայտման մեջ: Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով Kronen Zeitung թերթին:

Հրատարակության տվյալներով, տնտեսական հանցագործությունների եւ կոռուպցիայի հակազդեցության դատախազությունը  արդեն մեկ տարի հակահետախույզի դեմ գործ է վարում:

«ՌԻԱ Նովոստիի» տվյալներով, Ռուսաստանի դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը:

Ավելի վաղ Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը կոչ էր արել Ավստրիայի Զինված ուժերի նախկին գնդապետի հետ կապված իրավիճակի պատճառով, որը կասկածվում է լրտեսության մեջ, դրամատիկ չդարձնել Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման:

Նոյեմբերի 10-ին հաղորդվում էր, որ կասկածյալը ձերբակալվել է:

Ռուսաստանի ԱԳՆ-ն Ավստրիայի մեղադրանքների կապակցությամբ բողոք էր արտահայտել: