Մոսկվայում կինոլոգները ծառայողական շների հետ պայթյունի սպառնալիքի մասին անանուն հաղորդումից հետո ստուգել են Կիեւսկի երկաթուղային կայարանի շենքը: Այս մասին շաբաթ ՏԱՍՍ-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Անանուն հաղորդում ստացվեց Կիեւսկի երկաթուղային կայարանում պայթյունի սպառնալիքի մասին: Կինոլոգները ստուգում են կայարանի շենքը», - ասել է զրուցակիցը:

Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Կենտրոնական դաշնային շրջանի տրանսպորտի վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայթյունի սպառնալիքի մասին տեղեկատվությունը չի հաստատվել: «Մասնագետները ստուգել են շենքը եւ որեւէ կասկածելի բան չեն գտել», - ասել են վարչությունում:

Նա մանրամասնել է, որ տարհանում չի կատարվել: Կայարանն աշխատում է սովորական ռեժիմով: