Suntec առեւտրացուցադրական կենտրոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել են անցնել մետաղ որոնող շրջանակի միջով:

Միջադեպը տեղի է ունեցել Սինգապուրի Արեւելասիական գագաթաժողովի նախօրեին, հաղորդում է «Կոմերսանտ» թերթը:

Երբ Պուտինը անցել է մետաղ որոնող շրջանակի կողքով, շրջանակը «զնգացել է»: Սակայն ՌԴ նախագահին չեն ստուգել:

Հիշեցնենք, որ Սինգապուրում այս օրերին տեղի է ունենում Արեւելաասիական գագաթաժողովը, որին մասնակցում են 18 երկրների պատվիրակությունները: Նոյեմբերի 15-ին Վլադիմիր Պուտինը մասնակցում է գագաթաժողովի լիագումար նիստին: Սինգապուր կատարած նրա եռօրյա այցը նիստի ելույթով կավարտվի: