Լոս Անջելեսում  ընթանում է  «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը՝ «Արարենք միասին» խորագրով։

Հեռուստամարաթոնին նախորդել է հեռախոսամարաթոնը․ Համահայկական հիմնադրամի Բրազիլիայի կառույցը հավաքել է 30 000  դոլար, Տորոնտոյի կառույցը բարեգործական ճաշին հավաքել է 1 մլն 300 հազար կանադական դոլար: Եվրոպայի հայությունը հանգանակել է 1 մլն 242 հազար 460 եվրո:

Հիշեցնենք, որ  2017 թվականին hեռուստամարաթոնը կոչվում էր «Բերքառատ Արցախ», և հանգանակվել էր 12,505,456 դոլար։