Հանրային խորհրդի ամենամեծ՝ երեք հարյուր անդամ ներառող Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովը առաջին նիստն է անցկացրել եւ նախագահ ընտրել։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են Հանրային խորհրդի լրատվական ծառայությւոնից։
Հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել հանձնաժողովի 6 անդամ՝ Կարինե Թումանյանը, Ժասմեն Ասրյանը, Անահիտ Բախշյանը, Գագիկ Մանասյանը, Գևորգ Գևորգյանը և Արտուշ Ղուկասյանը։
Փակ, գաղտնի քվեարկությամբ նախագահ է ընտրվել Գագիկ Մանասյանը։




























