Գյումրու աղբատար մեքենաների հնացած պարկը համալրվեց եւս երկու ինքնաթափ մեքենայով: Նոր ինքնաթափերի արժեքը 120 միլիոն դրամ է․ 53 տոկոսը քաղաքն է տրամադրել,  մնացածը՝ կառավարությունը: Այսքանով, սակայն, ծրագիրը չի ավարտվում․ Գյումրի կբերվի եւս երեք մեքենա:

Քաղաքի համար նաև նոր աղբամաններ կգնվեն, և արդեն հաջորդ տարի կտեղադրվեն տարբեր թաղամասերում: