Անհայտ օգտատերը Wikipedia առցանց հանրագիտարանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լուսանկարը փոխարնել է առնանդամով, հաղորդում է Газета.ru-ն՝ հղում անելով Newsweek-ին:
Հրապարակման մեջ նշվում է, որ մինչ այդ Թրամփի մասին նյութում ամերիկյան դրոշի ֆոնին պատկերված ժպտացող դեմքով Թրամփի նկարն էր տեղադրված:
Wikipedia կայքի անգլալեզու տարբերակի պատասխանատուի խոսքով՝ լուսանկարն անընդհատ փոխվում էր: Նա նշել է, որ ծավալված «պատերազմում» ներառված էր երեք խմբագիր՝ փորձելով ուղղել նյութը:
Նշվում է, որ տվյալ պահին այն էջերը, որոնցից խուլիգանական գործողություններ են կատարվել, արգելափակվել են:




























