Բաթումի սեւծովյան առողջարանային քաղաքում Թուրքիայի քաղաքացին խաղատանը հարձակվել է կանանց վրա, ինչի արդյունքում նրանցից մեկը մահացել է, գրում է Sputnik-Վրաստանը՝ վկայակոչելով Առաջին ալիքին:
Երկուսն էլ Ուզբեկսատնի քաղաքացիներ են:
Տուժածը հիվանդանոցում է, իսկ մյուս կնոջ մարմինը փորձաքննության է ուղարկվել:
Քրեական գործը հարուցվել է «կանխամտածված սպանություն» հոդվածով, որը 7-15 տարով ազատազրկում է նախատեսում:
Նախնական տվյալներով կասկածյալն արդեն ձերբակալվել է:





























