Իսպանական ոստիկանությունը հայտարարել է մանկական պոռնոգրաֆիա ստեղծելու եւ համացանցում տարածելու մեջ կասկածվող 79 մարդու կալանավորման մասին՝ տեղեկացնում է Associated Press-ը։

Իրավապահները հայտնել են, որ դեռեւս 2016թ․ սկսված գործողության արդյունքում կալանավորվել է 78 տղամարդ եւ մեկ կին։

Ամբողջ Իսպանիայով մեկ նրանց 80 սեփականությունների խուզարկությունների ընթացքում 45 լեփթոփ, 113 կոշտ սկավառակ, 25 բջջային հեռախոս եւ մանկական պոռնոգրաֆիա պարունակող ավելի քան 300 DVD-սկավառակ է բռնագրավվել։

Մադրիդում կատարված խուզարկությունների արդյունքում իրավապահները նաեւ հայտնաբերել են հրացան, դանակներ եւ թմրանյութեր։

Ոստիկանությունում հայտնել են, որ այս գործողությունը խոշորագույնն էր մանկական պոռնոգրաֆիայի տարածման դեմ Իսպանիայի պայքարի ողջ պատմության ընթացքում։