Պրիմորյեի մարզում դատարանն արգելանք է դրել 90 դելֆինների եւ 11 կետերի վրա, որոնք գտնվել են Նախոդկայի մոտ Սրեդնի ծովախորշում՝ տեղեկացնում է «Новая волна»-ն՝ վկայակոչելով ՌԴ Պրիմորյեի մարզի ՔԿ քննչական վարչության պետ Ավրորա Ռիմսկայային։
Նրա խոսքերով՝ արգելանքը ապահովման միջոց է, որը կատարվել է քննիչի միջնորդությամբ եւ ենթադրում է, մասնավորապես, ձկան տեղափոխման եւ վաճառքի արգելք։
Նոյեմբերի կեսին ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել դելֆինների եւ կետերի անօրինական որսի փաստով։ Քննության վարկածով մի քանի իրավաբանական անձինք կրթամշակութային նպատակներով որսի թույլտվություն էին ստացել, սակայն բռնել էին 90 բելուխ եւ 12 կասատկա, որոնց մեծ մասը, պարզվել էր, անչափահաս են եւ ներառված են Կարմիր գրքում։
Whale and Dolphin Conservation (WDC) միջազգային կենդանապաշտպան կազմակերպության տվյալներով բռնված կենդանիները նախատեսված են Չինաստանի դելֆինարիաներին վաճառելու համար։ Ակվարիումները, որոնց մեջ կենդանիները գտնվում են, ըստ կազմակերպության, փոքր են եւ կարող են խոչընդոտել նրանց զարգացմանը, նույնիսկ սպառնալիք հանդիսանալ կյանքի համար։




























