Դեր Զորի Խաջին քաղաքում միջազգային կոալիցիան գրոհել է Աս Սուկ շրջանը, որի հետեւանքով 20 մարդ է զոհվել, այդ թվում՝ 9 երեխա եւ 8 կին՝ տեղեկացնում է ՍԱՆԱ-ն։
Գործակալությունը հայտնում է, որ հարվածները մեծ վնաս են հասցրել բնակելի տներին եւ քաղաքացիների ունեցվածքին։
«Հարկ է հիշեցնել, որ նախօրեին «միջազգային կոալիցիայի» զանգվածային հարվածների հետեւանքով Դեր Զորի հարավ- արեւելքում 11 խաղաղ բնակիչ էր զոհվել, հիմնականում՝ կանայք եւ երեխաներ»,- գրում է գործակալությունը։





























