Հորդառատ անձրևների շնորհիվ տեղայնացվել է Կալիֆոռնիայի պատմության մեջ ամենամահաբեր ճանաչված անտառային հրդեհների 95%-ը, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Սակայն տեղական իշխանությունները հայտնում են ԶԼՄ-ներին, որ հաջորդ շաբաթ ուժգնացող անձրևների հետևանքով հնարավոր են սողանքներ:

Ըստ ղեկավարության ներկայացուցիչների՝ դեռևս չտեղայնացված տարածքը զառիթափ է և բլուրներով ծածկված, ինչը դժվարացնում է անհայտ կորած մարդկանց որոնողական աշխատանքները, որոնց միացել են 800 կամավորներ:

Փրկարարները փնտրում են ոսկորների մասունքներ կամ այրված դիեր՝ ասել է Կալիֆոռնիայի նահանգի շերիֆ Բյուտ Կորի Հոնեան:

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի հյուսիսում հրդեհները մոլեգնում են նոյեմբերի 8-ից սկսած և արդեն 84 մարդու կյանք են խլել: Բացի այդ, 475 մարդ դեռևս համարվում են անհայտ կորած: