Աշխարհի տարբեր երկրներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ բողոքելու  կանանց դեմ բռնությունից, հաղորդում է BBC News-ը:

Նոյեմբերի 25-ին կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի համաշխարհային օրն է, և տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացնում են ակցիաներ՝ ի նշան բողոքի գենդերային բռնության դեմ:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ բռնության է ենթարկվում կանանց մեկ երրորդը ամբողջ աշխարհում:

Այսօր սկսված արշավի ընթացքում իրավապաշտպան կազմակերպությունները 16 օր կիրազեկեն գենդերային խնդիրների մասին: