Սեբաստիա փողոցի 16 շենքի բակի դիտահորից կոյուղաջուրը բակ է լցվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց բնակիչներից Մարի Խաչատրյանը։

«3 օր է՝ այս վիճակն է փողոցում, ոչ մեկ ոչինչ չի անում։ Հիմա փորձում են խնդիրը լուծել, բայց մեքենա չեն տրամադրում՝ բակը մաքրելու համար»,– ասել է նա։

ԱԻ նախարարության մամուլի խոսնակ Սաթենիկ Ասիլյանը NEWS.am-ի հարցմանը պատասխանել է, որ իրենք ահազանգ չեն ստացել եւ տեղյակ չեն խնդրի մանրամասներին։