Կենդանիների պաշտպանության թագավորական հանրությունը նախազգուշացրել է բրիտանացիներին ՝ սպառնալով քրեական հետապնդում, եթե նրանք փորձեն իրենց կատուներին դարձնել բուսակեր, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Նախազգուշացման պատճառը Մեծ Բրիտանիայում վաճառվող կենդանիների համար բուսական ծագման կերերի ավելացումն է: Դրանք պարունակում են սոյայի, հացահատիկի, եգիպտացորենի և բրնձի պրոտեիններ, ինչպես նաև՝ սինթետիկ վիտամիններ և ամինաթթուներ:
Կենդանիների իրավապաշտպանները հիշեցրել են, որ եթե շներն ամենակեր են և տեսականորեն կարող են լինել բուսակեր, ապա կատուները չեն կարող ապրել ՝առանց մսի: Եթե կատուն դառնա բուսակեր, ապա աստիճանաբար կհյուծվի և քաշ կկորցնի:
Բրիտանական օրենսդրությունը պահանջում է տերերից բավարարել իրենց ընտանի կենդանիների բոլոր պահանջմունքները, այդ թվում՝ երաշխավորել նրանց առողջ սնունդը:




























