Շվեյցարիայում այսօր՝ նոյեմբերի 25-ին, հանրաքվե է անցկացվել կովերի և այծերի եղջյուրները պահպանող ֆերմերներին սուբսիդիավորելու օրենսդրական նախաձեռնության համար, հաղորդում է շվեյցարական RTS ընկերությունը:

Սոցիոլոգների կանխատեսումներին համաձայն՝ «եղջրավոր կովերին» ուղղված նախաձեռնությունը հավանաբար չի ընդունվի:

Կովերի և այծերի պաշտպանության նախաձեռնությունը պատկանում է շվեյցարացի մի գյուղացու, որին մտահոգում է մոտ ապագայում բնական տեսքով կովերի հնարավոր անհետացումը: Ֆերմերները հեռացնում են կենդանիների եղջյուրները, որպեսզի նրանք ավելի քիչ տեղ զբաղեցնեն ախոռում՝ այդ կերպ կրճատելով ծախսերը: Նշվում է, որ ներկայումս շվեյցարական կովերի 90%-ը չունի եղջյուրներ: